Քիմ Քարդաշյանը հյուրընկալել է Apple-ի հիմնադիրներից մեկին

15:22   6 հուլիսի, 2013

Քիմ Քարդաշյանը հյուրընկալել է Apple-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակին: The Hollywood Reporter-ի փոխանցմամբ, Վոզնյակն այցելել է Քարդաշյան-Ուեսթ զույգին, նրանց դուստր Նորթին եւ երջանիկ ծնողներին խորհուրդներ տվել նրանց ապագա համատեղ բիզնես-նախագծերի վերաբերյալ:

 

«Հրաշալի զրույց էր, որը տեւեց 2 ժամ: Ուեսթն ինձ տեղեկացրեց իր հսկայական բիզնես-ծրագրերի մասին: Ես իմ կարծիքը ներկայացրեցի: Մինչեւ հիմա մտորում եմ լսածիս շուրջ», - ABC հեռուստաընկերությանն ասել է Վոզնյակը:

Նշենք, որ Վոզնյակը վերջերս հայտարարել էր, թե իրեն երկրորդ Սթիվ Ջոբս է զգում (Apple-ի համահիմնադիր) եւ իրեն այդ կորպորացիայի ղեկավար է տեսնում:

Հավելենք, որ Քիմ Քարդաշյանը որոշել է իր երեխայի առաջին լուսանկարները վաճառել 2 մլն դոլարով: Ստացված միջոցները Քարդաշյանն ուղղելու է բարեգործությանը:

 

Երեխայի լուսանկարները վաճառելու որոշումը Քիմը կայացրել է փոքրիկի հոր՝ ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Զույգն ամերիկյան պարբերականներից մեկից լուսանկար գնելու առաջարկ արդեն ստացել է:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի առաջնեկը լույս աշխարհ եկավ հունիսի 15-ին: Փոքրիկը ծնվեց նախատեսվածից շուրջ մեկ ամիս շուտ:



© NEWS.am STYLE