Երեւանյան Vitamin ակումբում կայացել է հայ երգիչ Արամ MP3-ի If I Tried տեսահոլովակի պաշտոնական շնորհանդեսը: Գործիքավորող DJ Serjo-ն երգն իրականացրել է սինտի-փոփ-ի լավագույն ավանդույթներով: Սեւ-սպիտակ տեսաշարը հստակ պատմություն չունի եւ ներկայացնում է սուպրեմատիզմ ոճով համակարգչային գրաֆիկա:
Երգի առաջին ունկնդիրներն են դարձել YouTube-ի օգտատերերը, եւ առաջին 2 շաբաթվա ընթացքում հոլովակը 7.000 դիտում է ապահովել:
Արամ MP3-ի խոսքով, արդեն աշնանը ծրագրում է ալբոմ թողարկել: