Սարդարապատում Տոլմայի փառատոն է անցկացվել (ֆոտո)

19:46   10 հուլիսի, 2013

Սարդարապատում բաց երկնքի տակ անցկացվել է հայկական տոլմայի ավանդական փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակիցներն ամենաերկար տոլման պատրաստելու առաջադրանք էին ստացել:

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, ամենաերկար տոլման նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում:

Միջոցառման մասնակիցներն էին ռեստորանները, խոհարարական դպրոցները, Հայաստանի հյուրանոցները, Օմսկի հայկական ազգային խոհանոցի «Արգո» ռեստորանը, ինչպես նաեւ Armenian International Women’s Association-ը: Փառատոնին ներկայացված «աշխատանքների» երկարությունը տատանվում էր 3-7 մետրի սահմաններում: Ամենից երկար տոլման ներկայացրել է երեւանյան «Կարին» ռեստորանը. տոլմայի երկարությունը կազմել է 7 մ 4 սմ: Հայկական ավանդական տոլման փաթաթված էր խաղողի տերեւներով:

Փառատոնի ժյուրին հաղթող է ընտրել երեք անվանակարգերում. տոլմայի  «լավագույն տեսք», «լավագույն համ» եւ լավագույն գաղափար»: Առանձին պարգեւներ էին սահմանվել լավագույն սկսնակ խոհարարի եւ լավագույն ձեւավորված տաղավարի համար:

Փառատոնն անցկացվում էր ազգային երգ ու պարի ուղեկցությամբ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերը:

Հիշեցնենք, ո րմիջոցառման գլխավոր նպատակը հայկական ավանդական ուտեստների տարածումն ու հայ ժողովրդի արժեքների ամրապնդումն է:

Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE