Ջենիֆեր Լոպեսը խայտառակ է եղել ադրբեջանցի եւ թուրքմեն բռնապետերի առջեւ ելույթների համար (վիդեո)

14:29   13 հուլիսի, 2013

Ամերիկյան 43-ամյա երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը շուրջ 10 մլն դոլար է աշխատել ելույթների արդյունքում, որոնցով «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիրը հանդես է եկել նախկին ԽՍՀՄ տարածքի բռնապետերի առջեւ:

Ըստ The Hollywood Reporter-ի, Human Rights Foundation իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում հիշատակվում է Թուրքմենստանում Լոպեսի ելույթը, ինչի համար երգչուհին ստիպված էր ներողություն խնդրել:

Լոպեսի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նա տեղյակ չի եղել այդ երկրում մարդու իրավունքների խնդիրների մասին:

Զեկույցում նաեւ ասվում է, որ Լոպեսը 2011 թվականի հունիսին 1 մլն դոլարով ելույթ է ունեցել ուզբեկ գործարար Ազամ Ասլամովի հարսանիքին: Հարսանիքի հյուրերի թվում է եղել նաեւ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Իսկ մի քանի տարի առաջ 1.5 դոլար է ստացել Մոսկվայում գործարար Թելման Իսմաիլովի ծննդյան տարեդարձին ելույթի համար

2012 թվականի սեպտեմբերին Լոպեսը 2.5 մլն դոլարով ելույթ էր ունեցել Ադրբեջանում, որտեղ նրա ներկայացուցիչները հանդիպել էին բռնապետ-նախագահի կնոջ հետ եւ բանակցել 2014 թվականին նախանշված երաժշտական փառատոնի շուրջ:

«Խոսքը ոչ թե անտեղյակության, այլ ագահության մասին է»,- եզրակացնում է Human Rights Foundation-ի նախագահ Տոր Հալվորսենը:



© NEWS.am STYLE