Քանյե Ուեսթը թողարկել է «Jesus Is King» ֆիլմի թրեյլերը, որում նրա առաջիկա ալբոմից երգեր կհնչեն

19:11   18 հոկտեմբերի, 2019

Թողարկվել է «Jesus Is King» ֆիլմի IMAX թրեյլերը, որը նվիրված է Քանյե Ուեսթի նույնանուն ալբոմին: Կինոնկարի ռեժիսորն է դարձել հռչակավոր ֆեշն-լուսանկարիչ Նիկ Նայթը՝ բրիտանացի ֆեշն-լուսանկարիչ, ռեժիսոր եւ հոլովակների մասնագետ, որը հայտնի է Բյորկի, Լեդի Գագայի եւ աշխարհահռչակ այլ հայտնիների հետ համագործակցությամբ:

Հոլովակում «Say You Will» երգի գոսպել տարբերակի ներքո ցուցադրվում է Ջեյմս Թարելլի ինսթալացիան, որը տեղակայված է Փեյնթեդ Դեզերթում (Կոլորադո): Այնուհետեւ կապույտ ֆոնին մեջբերում է հայտնվում Մարկոսի Ավետարանից. «Ժամը եկավ եւ մոտեցավ Աստծո Արքայությունը. Ապաշխարեք եւ հավատացեք Ավետարանին»:

Հաղորդվում է, որ ֆիլմում կոմպոզիցիաներ կհնչեն նաեւ Քանյեի առաջիկա սկավառակից (որը ոչ մի կերպ լույս չի տեսնում):

Մեծ Բրիտանիայում Jesus Is King-ը կթողարկվի հոկտեմբերի 25-ին: Նույն օրը նախատեսված է ներկայացնել ռեփերի ալբոմը:

Ուեսթի Jesus Is King 11-րդ ստուդիական ալբոմը պետք է թողարկվեր սեպտեմբերի 27-ին: Բայց դա տեղի չունեցավ: Վերջին անգամ հաղորդվել է, որ սկավառակը լույս է տեսնելու հոկտեմբերի 25-ին:

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարը՝ Evan Agostini/Invision/AP/REX/SH



© NEWS.am STYLE