Խանութներում կոսմետիկայի տեստերները մահացու վտանգավոր են ճանաչվել

12:12   18 նոյեմբերի, 2019

Խանութներում կոսմետիկայի տեստերները կարող են իրական վտանգ ներկայացնել առողջության համար, քանի որ առկա է հերպեսով, ստաֆիլակոկով եւ աղիքային ցուպիկով վարակվելու հավանականություն։ Հետազոտությունն անցկացրել է WCNC Charlotte հեռուստաընկերությունը։

Հետազոտության ընթացքում կոսմետիկայի խանութներից նմուշներ են վերցվել, որոնցից կարող են օգտվել բոլոր այցելուները։ Դրանք տեղավորել են սնուցիչ միջավայրով փորձանոթներում։ Հինգ օր անց դրանք փոխանցվել են ինֆեկցիոն հիվանդություններով զբաղվող մասնագետին։

Картинки по запросу тестеры в магазинах косметики

Նմուշների ուսումնասիրության ընթացքում Պիեմոնտի բժշկական կենտրոնի բժիշկ Արաշ Պուրսինան հայտարարել է, որ դրանցից երկուսը ստաֆիլակոկի տարածման աղբյուր են եւ մահացու վտանգավոր են։ Բացի այդ՝ մյուս նմուշների հետազոտությունը բացահայտել է հերպեսի եւ աղիքային ցուպիկի առկայությունը։

«Կոսմետիկ միջոցների համընդհանուր օգտագործման դեպքում հնարավոր է նույնիսկ վարակվել հիվանդությամբ, որը փոխանցվում է սեռական ճանապարհով»,- հայտարարել է տեստերները հետազոտած բժիշկ Պուրսինան։



© NEWS.am STYLE