Լեդի Գագան առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

12:27   24 հուլիսի, 2013

Ճանաչված երգչուհի Լեդի Գագան սոցիալական ցանցերին մեկում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել:

Ըստ Daily Mail-ի, լուսանկարում դժվար է ճանաչել հանրահայտ աստղին:

«Դժվար է վերապրել ցավը, որն անցյալում է մնացել: Բայց ես գտել եմ իմ կիրքը. երաժշտություն: Ես կարծում էի, որ ներսումս արդեն կոտրվել եմ, գոյություն չունեմ: Հիմա պատրաստ եմ պայքարել: Միացրեք երաժշտությունը»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:

27-ամյա երգչուհին աշխատում է իր նոր՝ ARTPOP ալբոմի ուղղությամբ, որը թողարկվելու է նոյեմբերին: Այն կդառնա Գագայի երրորդ ալբոմը: «The Fame» անվանումով առաջին սկավառակը թողարկվել էր 2008 թվականի օգոստոսին: Այն բազմաթիվ երկրներում գլխավորել է հիթերի ցուցակը: Իսկ երկրորդ՝ «Born This Way» ալբոմը վաճառքի է հանվել 2011 թվականի մայիսին:

Նոր ալբոմի առաջին երգը համացանցում կլինի օգոստոսի 19-ին:

Ալբոմին զուգահեռ, երգչուհին նախատեսում է թողարկել բջջային հեռախոսների համար հատուկ ծրագիր՝ «նախագծման տեսա-ձայնային համակարգ, որում միավորվելու են երաժշտությունը, արվեստը, նորաձեւությունը եւ տեխնոլոգիաները»:



© NEWS.am STYLE