Մերկ Լեդի Գագան՝ V magazine-ի նկարահանումներում

13:45   24 հուլիսի, 2013

Ճանաչված երգչուհի Լեդի Գագան մասնակցել է ամերիկյան V magazine ամսագրի լուսանկարահանումներին: Առայժմ համացանցում աստղի միայն մեկ նկար է հայտնվել: Դրանում երգչուհին ամբողջությամբ մերկ է:

Bare truth ... Gaga naked in V Magazine 

Ավելի վաղ Լեդի Գագան սոցիալական ցանցերին մեկում առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել: Դրանում դժվար է ճանաչել հանրահայտ աստղին:

Հիշեցնենք, որ 27-ամյա երգչուհին աշխատում է իր նոր՝ ARTPOP ալբոմի ուղղությամբ, որը թողարկվելու է նոյեմբերին: Այն կդառնա Գագայի երրորդ ալբոմը: «The Fame» անվանումով առաջին սկավառակը թողարկվել էր 2008 թվականի օգոստոսին: Այն բազմաթիվ երկրներում գլխավորել է հիթերի ցուցակը: Իսկ երկրորդ՝ «Born This Way» ալբոմը վաճառքի է հանվել 2011 թվականի մայիսին:

Նոր ալբոմի առաջին երգը համացանցում կլինի օգոստոսի 19-ին:

Ալբոմին զուգահեռ, երգչուհին նախատեսում է թողարկել բջջային հեռախոսների համար հատուկ ծրագիր՝ «նախագծման տեսա-ձայնային համակարգ, որում միավորվելու են երաժշտությունը, արվեստը, նորաձեւությունը եւ տեխնոլոգիաները»:



© NEWS.am STYLE