«Նոր ալիք-2013». Մերի Մնջոյանը՝ առաջատարների թվում

09:50   26 հուլիսի, 2013

Հուլիսի 26-ի առավոտյան հայտնի են դարձել երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013» երաժշտական մրցույթի երկրորդ օրվա արդյունքները:

Լավագույն արդյունքը հայկական «Ձայն» երգի մրցույթի հաղթող Մերի Մնջոյանինն է, ով երկրորդ օրը հանդես եկավ Էրիկ Կարապետյանի հետ դուետովԶույգը կատարեց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» («Твои следы») երգը (օրիգինալը կատարում է Մուսլիմ Մագոմաեւը) եւ վաստակեց 120 միավոր: 

Հանդիսատեսը երկար ժամանակ ծափահարում էր Մերիին ու Էրիկին: Այժմ Հայաստանի ներկայացուցիչն ընդհանուր առմամբ 234 միավոր ունի:

Մրցութային երկրորդ օրից հետո ընդհանուր հաշվարկով առաջատարներն են՝ կուբացի Ռոբերտո Կել Տորեսը, վրացի Սալոմե Կատամաձեն եւ Մերի Մնջոյանը:



© NEWS.am STYLE