Լեդի Գագան՝ սեքսի ֆանատ

15:12   29 հուլիսի, 2013

Օրեցօր Լեդի Գագան ավելի ու ավելի է ապշեցնում հանրությանը: Բրիտանական The Sun-ը վերջերս երգչուհու անդրկուլիսյան կյանքի մանրամասներ է բացահայտել: Գագայի ստեղծագործական թիմի հեռացված անդամները պատմել են երգչուհու վարքագծի մասին: Նրանց խոսքով, ամերիկյան աստղը «կորցրել է գլուխը» եւ անձնական կյանքում չի կարողանում կտրվել բեմական կերպարից:

Ըստ պարբերականի, Գագայի նախկին պարողներից մեկն այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Նա այլեւս իրական կյանքը չի տարբերում բեմականից: Այնպիսի տպավորություն է, որ նա ապրում է իր իսկ հորինած աշխարհում»:

Լեդի Գագայի վերջին հետաքրքրություններից մեկը, ըստ նրա թիմի նախկին անդամների, դարձել է մշտական սեքսը:

Lady Gaga & Taylor Kinney 

«Նա հանուն սեքսի ամեն ինչի պատրաստ է: Նա պարզապես ապրում է դրանով: Գագան կարող է սեքսով զբաղվել որտեղ ասես, նույնիսկ մարդաշատ վայրերում, որտեղ նկատվելու վտանգը չափազանց մեծ է: Նա նմանվել է էքսգիբիցիանիստի»,- հայտարարել է երգչուհու նախկին գործընկերներից մեկը:

«Նա խելագարվում է տղամարդկանց համար: Նա բոլորին ցանկանում է: Նա դյուրությամբ խլում է իր ընկերուհիների սիրեցյալներին»,- հավելել է աղբյուրը: The Sun-ի հետ զրույցում վերջինը նաեւ նշել է, որ Գագան դեռեւս մարսողական խանգարումներ ունի եւ տարված է դիետաներով՝ չնայած իր երկրպագուներին բազմիցս առողջ կենսակերպ վարելու կոչ է արել:

Ավելի վաղ, Գագան մասնակցել էր ամերիկյան V magazine ամսագրի լուսանկարահանումներին: Առայժմ համացանցում աստղի միայն մեկ նկար է հայտնվել: Դրանում երգչուհին ամբողջությամբ մերկ է: Իսկ մինչ այդ, Ավելի վաղ Լեդի Գագան սոցիալական ցանցերին մեկում առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել: Դրանում դժվար է ճանաչել հանրահայտ աստղին:

Հիշեցնենք նաեւ, որ 27-ամյա երգչուհին աշխատում է իր նոր՝ ARTPOP ալբոմի ուղղությամբ, որը թողարկվելու է նոյեմբերին: Այն կդառնա Գագայի երրորդ ալբոմը: «The Fame» անվանումով առաջին սկավառակը թողարկվել էր 2008 թվականի օգոստոսին: Այն բազմաթիվ երկրներում գլխավորել է հիթերի ցուցակը: Իսկ երկրորդ՝ «Born This Way» ալբոմը վաճառքի է հանվել 2011 թվականի մայիսին:



© NEWS.am STYLE