Դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛Էվերգրինը, որը երկար տարիներ է, ինչ իր գործունեությունը ծավալում է նաեւ ռուսական շոու-բիզնեսում, երեկ՝ մարտի 8-ին, Երեւանում ներկայացավ իր երկրորդ մենահամերգով:
Երգիչն առաջին անգամ Հայաստան էր այցելել նախորդ տարի՝ Yerevan Music Night բացօթյա համերգի շրջանակում:
Այս անգամ երգչի մենահամերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրաում, որտեղ ներկա երկրպագուներն անգիր գիտեին նրա երգերը, ձայնակցում եւ ուրախ պարում էին նրա հետ միասին:
NEWS.am STYLE-ի հետ ավելի վաղ կայացած զրույցի ընթացքում Ն՛Էվերգրինը խոստացել էր այս համերգի ժամանակ լրացնել ծրագիրն ու կատարել այն բոլոր երգերը, որոնք ժամանակի սղության պատճառով չէր հասցրել կատարել երեւանյան նախորդ համերգի ժամանակ: Նա, իհարկե, իր խոստումը պահեց: Երգացանկը համալրվել էր ոչ միայն պարային, այլեւ լիրիկական ստեղծագործություններով: Հատկապես բուռն ընդունվեցին Since You’ve Been Gone, Everytime, Just Another Love Song, Ay Ay Ay, I Play For You եւ Falling For You հայտնի երգերը:
Համերգի սկզբում Ն՛Էվերգրինը նախ շնորհավորեց հայուհիներին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, եւ շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր նախընտրել էին տոնական օրն անցկացնել իր երգերի ընկերակցությամբ:
Թոմաս Ն՛Էվերգրինը Երեւան էր եկել իր բենդի հետ միասին: Ի տարբերություն նախորդ համերգի՝ այս անգամ երգիչը նախընտրել էր դասական, բայց վառ կերպար:
Ն՛Էվերգրինի երեւանյան մենահամերգի մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի