Անսպասելի կոշիկի հավաքածու Santoni-ից

20:08   8 օգոստոսի, 2013

Աշխարհահռչակ իտալական Santoni ապրանքանիշը թողարկել է կոշիկի աշնանային հավաքածուն: Այս անգամ դասական մոդելներն անսպասելի գույներ են ստացել:

 


Այժմ, բացի խիստ սեւից եւ դասական շագանակագույնից, Santoni-ի երկրպագուները կարող են ընտրել կանաչ, մանուշակագույն, կապույտ եւ շատ այլ գույներ:


Կրկնակի ներբաններով հավաքածուի կոշիկները «օքսֆորդ» են հիշեցնում, որոնք, ի դեպ, հիանալի կարելի է համատեղել թվիդե կոստյումի հետ: Չի կարելի նաեւ չնշել զմրուխտյա-կանաչ, կտրած քթով մոնքերը, որոնք կատարելապես համադրվում են մոխրագույն կամ մուգ կապույտ վանդակով բլեյզերի հետ:


Անկասկած, նոր հավաքածուն վառ նրբերանգներ կհաղորդի մռայլ աշնանային եղանակին:

Նշենք նաեւ, որ վերջերս ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Այվելյանը Santoni-ի վարպետների մասին  կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել: Ժապավենում ռեժիսորը ներկայացնում է կոշիկ ստեղծելու ծանր ու մանրակրկիտ աշխատանքը՝ նշելով, որ այն նույնպես կարելի է արվեստ համարել:



© NEWS.am STYLE