«Երկու շաբաթվա ընթացքում 10 կգ-ով չեք նիհարի, դա խաբեություն է»․  Օլգա Օռլովային զայրացրել են խաբեբաները

11:11   5 ապրիլի, 2020

42-ամյա «Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհին զայրացել է խաբեբաների վրա, որոնք գովազդում են արագ եւ արդյունավետ նիհարեցումը։  Նշենք, որ սոցցանցերն իսկապես լի են գովազդներով, որոնք խոստանում են ակնթարթային կերպարանափոխում եւ որպես հաջողված օրինակներ նրանք տեղադրում են հայտնի մարդկանց լուսանկարները։ Լուսանկարներում Օլգան իբր ցույց է տվել, որ նա նիհարել է. տխրահռչակ «առաջ» եւ «հետո» խորագրի ներքո:

«Ես հարյուրավոր նամակներ եմ ստանում դիրեկտում, որոնցում խնդրում են պատմել իմ «հրաշք-նիհարեցման» մասին։ Դրանցով այժմ վխտում են Instagram-ի տարբեր էջեր, - դիմել է Օլգա երկրպագուներին ՝ գովազդատուների հասցեին շատ տհաճ արտահայտություններ օգտագործելով: - Ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում, - ասել է նա:- Ոչ մի սլիմբիոտիկներ եւ այլ բաներ ես երբեք չեմ խմել։ Իմ նիհարելու պատճառն ամուսնալուծությունը եւ սուտն են եղել»։

Ավելին, նա նախազգուշացրել է․ ««Երկու շաբաթվա ընթացքում 10 կգ-ով չեք նիհարի, դա խաբեություն է»։



© NEWS.am STYLE