Հայտնի է դարձել Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի բաժանման պատճառը

12:24   27 օգոստոսի, 2013

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան եւ երգիծաբան Մաքսիմ Գալկինը վերջնականապես բաժանվել են: Аргументы.ру-ի փոխանցմամբ, պատճառը Մաքսիմի անհավատարմությունն է. նա Ալլա Պուգաչովային տեւական ժամանակ դավաճանել է Խարկովից մոդելի հետ: Իմանալով այդ մասին, Պուգաչովան Գալկինին ստիպել է հավաքել իրերը եւ վռնդել է տանից:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Պուգաչովայի եւ Գալկինի միջեւ լուրջ կոնֆլիկտ է եղել, որի պատճառը Մաքսիմի սիրային կապերն էին: Հունիսին լրագրողները Պուգաչովային տեսել էին չափազանց անտրամադիր եւ ճնշված վիճակում հյուրանոցից դուրս գալիս: Հայտնի երգչուհին հրաժարվել էր մեկնաբանել Գալկինի դավաճանության մասին լուրերը՝ հայտարարելով միայն, որ ոչ ոք իրեն այդչափ ցավ չէր պատճառել ու վիրավորել: Ըստ լուրերի, աստղն իմացել էր Խարկովից ոմն մոդելի մասին, ում հետ Մաքսիմն այդ հյուրանոցում է եղել:



© NEWS.am STYLE