Դալիթան շատ բուռն շաբաթվա ավարտ ունեցավ (ֆոտո)

12:47   2 սեպտեմբերի, 2013

 Երգչուհի Դալիթան, թեպետ եւ շատ հաճախ չի զարմացնում հանդիս

ատեսին նոր երգերով, շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել:

Օրինակ, օրեր առաջ փոքրիկ երգչուհին մասնակցել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» երիտասարդական ծրագրի բացման եւ փակման արարողություններին՝ իր Welcome to Armenia երգով բարի գալուստ մաղթելով երիտասարդներին:


Փակման արարողությունները տեղի էին ունենում Աղավնաձորի ճամբարում. «Ինձ շատ ջերմ ընդունեցին: Նույնիսկ ինձ հետ հավասար երգում եւ պարում էին», - պատմեց Դալիթան:

Մեկ օր անց երգչուհին ստացավ պատվոգիր Մշակույթի նախարարության կողմից, մասնակցեց նաեւ իր դպրոցի միջոցառմանը եւ «Դեպի մի նոր կյանք» երգով ողջունեց բոլորին: Ի դեպ, նաեւ դպրոցում Դալիթան արժանացավ գովասանագրի:

Երգչուհին նաեւ աշխատում է իր նոր երգի վրա: Մանրամասները կներկայացնենք շատ շուտով:



© NEWS.am STYLE