Վերջապես կրկին կարելի է մերկ աղջիկների նկարահանել. Անաստասիա Ռեշետովան մեկնաբանել է Տիմատիի նոր տեսահոլովակը

19:11   19 սեպտեմբերի, 2020

Տիմատին երկրպագուներին ուրախացրել է «El Problema» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով, որը կատարել է Մորգենշտերնի հետ։ Հիմա արդեն նրա նախկին սիրելին ու որդու՝ Ռամտիրի մայրը՝ Անաստասաիա Ռեշետովան, ամեն դեպքում, որոշել է Instagram-յան էջում աջակցել նոր թողարկված երգին։ Ռեփերի նախկին սիրելին Stories բաժնում հրապարակել է դրա մի հատվածն ու հղումը։ «Վերջապես կրկին կարելի է մերկ աղջիկների նկարահանել»,- մակագրել է Անաստասիան։ Նա այդ հրապարակումն ուղեկցել է ծիծացող էմոջիով, իբրեւ, դա պարզապես կատակ է։

Ի դեպ, սա մոդելի առաջին կատակը չէ. նա երեկ եւս զվարճալի լուսանկար էր հրապարակել, որում խոսքը նախկինների մասին է։ Թվում է՝ վերջին շրջանում Անաստասիան շատ լավ տրամադրոթյուն ունի։

View this post on Instagram

A post shared by Reshetova Anastasia (@volkonskaya.reshetova) on

Հիշեցնենք՝ մոդելն օրերս իր միկրոբլոգում հրապարակում էր արել՝ նշելով, որ ինքն ու Տիմատին բաժանվել են։ Զույգը մասին էր վեց տարի։

 



© NEWS.am STYLE