Victoria's Secret-ի «հրեշտակը» հայտարարել է նշանադրության մասին եւ ցուցադրել 250 հազար դոլար արժողությամբ մատանին (ֆոտո)

10:11   26 սեպտեմբերի, 2020

Ամերիկացի հայտնի մոդել Ժասմին Տուկը հայտարարել է Խուան Դավիդ Բորերոյի հետ իր նշանադրության մասին։ Մանեկենուհին Instagram-ում կիսվել է այդ իրադարձության լուսանկարներով եւ պարծեցել 250 հազար դոլար արժողությամբ հսկայական ադամանդով:

Ժասմինի եւ Խուանի սիրավեպը, որն աշխատում է Snapchat ընկերությունում, տեւում է արդեն չորս տարի։

29-ամյա Ժասմինը՝ Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկը, մոդելի կարիերան սկսել է 15 տարեկանում։ 2016 թվականի Victoria's Secret-ի դեֆիլեի համար նա արժանացել է երեք միլիոն դոլար արժողությամբ Fantasy Bra-ի բացառիկ կրծկալով պոդիում դուրս գալու պատվին:



© NEWS.am STYLE