«Աստված թող բարձր պահի մեր Հաղթական Խաչն ու պահպանի մեր ժողովրդին, Արցախը հայոց սիրտն է` միշտ պիտի բաբախի»․ Նազենի Հովհաննիսյան

15:21   27 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին։ Նա գրել է․

«#Հաղթելուենք չէ՞ ...

Ուրեմն գրենք, մտածենք խոսենք ու գործենք էդպես:

Տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն և փորձել օգտակար լինել նաև սթափությամբ...

Աստված թող բարձր պահի մեր Հաղթական Խաչն ու պահպանի մեր ժողովրդին, Արցախը հայոց սիրտն է` միշտ պիտի բաբախի:

Հ.Գ #հաղթելուենք

...#Արցախ»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 



© NEWS.am STYLE