«Ներսումս ամեն բան խառնվում է, երբ խախտվում է Հայաստանի կամ Արցախի անդորրը»․ Արմինկա

16:21   27 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան իր Instagram-ում անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին գրել է․

«Ներսումս ամեն բան խառնվում է, երբ խախտվում է Հայաստանի կամ Արցախի անդորրը։

Աստված օգնի մեր զինվորներին»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 



© NEWS.am STYLE