«Տեր Աստված խաչիդ զորությամբ տու՛ր դատաստանը մանկասպան ցեղի. Մեր քաջ զինվորներ Աստված բոլորիդ պահապան»․ Զառա Սահակյան

18:16   27 սեպտեմբերի, 2020

Հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։

Զառա Սահակյանը հրապարակում է կատարել միկրոբլոգի իր էջում, որին կից գրել է․ «Տեր Աստված խաչիդ զորությամբ տու՛ր դատաստանը մանկասպան ցեղի. Մեր քաջ զինվորներ Աստված բոլորիդ պահապան»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:



© NEWS.am STYLE