Հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադառնում են նաեւ հայ հայտնիները։
Երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում հրապարակել է Եռագույնի լուսանկարը, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Հաղթելու ենք ինչպես միշտ պաշտպանված ու Աստծով հույսներս միայն ինքներս մեզ վրա», ապա հավելել #armenianarmy հեշթեգը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: