Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հոսպիտալացվել է

10:59   26 նոյեմբերի, 2020

Խորհրդային դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Telegram-յան «112» ալիքը։

Դերասանուհին գանգատվել է գլխացավերից ու ընդհանուր թուլությունից։ «Հիմա նա բժիշկների հսկողության տակ է։ Վիճակը միջին ծանրության է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 26-ին, Սվետլիչնայան որդուն ու թառանը մեղադրել է անդիկով թունավորման փորձի համար։ Նա պատմել է, որ որդին ու թոռը մահափորձ են կատարել։ Թոռնուհու վերջին այցից հետո դերասանուհին բնակարանում սնդիկի գնիկդներ է հայտնաբերել եւ, նրա ինքնազգացողությունը կտրում վատացել էր։ Ընդ որում, այս տարվա մարտին դերասանուհին իր բնակարանում արդեն իսկ սնդիկ էր հայտնաբարել ու մեղադրել թոռնուհուն։

Սվետլանա Սվետլչինայան մեծ հայտնիություն է ստացել Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում Աննա Սերգեեւնայի դերով։ Խաղացել է «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Գարնան տասնյոթ ակնթարթ» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում։  

Գլխավոր լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE