Հարգանքի տուրք «Ոսկե Ծիրանի» շրջանակում. կցուցադրվի Անրի Վեռնոյի «Զինվորը եւ կովը» ֆիլմը

16:39   26 նոյեմբերի, 2020

«Ոսկե Ծիրան» Երեւանի 17-րդ միջազգային կինոփառատոնը շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել կինոյի մեծերին: Ըստ այդմ՝ նոյեմբերի 28-ին, ժամը 18:00-ին աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի առթիվ Կինոյի տան փոքր կինոսրահում կցուցադրվի ռեժիսորի  «Զինվորը եւ կովը» ֆիլմը:

«Զինվորը եւ կովը»/La Vache et le Prisonnier ֆրանս-իտալական արտադրության ժապավեն է, որի պրեմիերան կայացել է 1959 թ-ին: Այն նկարահանվել է Ժակ Անտուանի՝ 1945 թ-ին գրված «Իրական պատմություն» նովելի հիման վրա: Ֆիլմը պատմում է Եկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերեվարված ֆրանսիացու մասին, որը ստիպված է աշխատել Գերմանիայի ագարակներից մեկում, որտեղից էլ որոշում է փախչել կովերից մեկի հետ:



© NEWS.am STYLE