Դմիտրի Խառատյանը, Զառան, Varda-ն, Ալեքսեյ Չումակովը, Եվա Ռիվասը եւ ուրիշներ համատեղ երգ են ներկայացրել

12:43   11 սեպտեմբերի, 2013

Հայկական ծագմամբ ճանաչված աստղերը համատեղ երգ են ձայնագրել: Այն կոչվում է «Հայաստան»:

Տեսահոլովակում փայլում են Զառան, Ալեքսեյ Չումակովը, Varda-ն, Դմիտրի Խառատյանը, Եվա Ռիվասը, Սոնան, Մարտ Բաբայանը, Ալեքսանդր Այվազովը եւ ուրիշներ:

Ի դեպ, այս երգն արդեն հայկական հանդիսատեսին ծանոթ էր: Varda-ն իր համերգի ժամանակ ներկայացրել էր այն: 

Բեմում ավազե անիմացիա է ցուցադրվում. պատմություն մի աղջկա մասին, ով ծնվել է Հայաստանում, բայց կյանքը ստիպել է տեղափոխվել այլ երկիր, եւ նա շատ է կարոտում Հայրենիքը:



© NEWS.am STYLE