Աննա Սեդոկովան սկանդալով հեռացել է «Сегодня вечером» շոուի տաղավարից

10:19   2 մարտի, 2021

Մաքսիմ Գալկինը հաղորդման եթերում ցուցադրել է տեսահոլովակ, որտեղ «վայելել են» 38-ամյա  աստղի անձնական կյանքի բոլոր մանրամասները, քննարկել նրա ամուսնությունը ֆուտբոլիստ Բելկեւիչի, գործարար Չերնյավսկու հետ, ինչպես նաեւ սիրավեպը Կոմարովի հետ։ Բացի այդ, պատմել են նաեւ տարբեր ամուսիններից ծնված նրա երեխաների մասին։ Դիտելուց հետո Աննան բորբոքվել է։

«Բավականին կանխակալ սյուժեч «ամուսնացել է եւ անմիջապես ամուսնալուծվել» ուղերձով: Այո, ինչ-որ մեկի բախտը բերում է․ մեկը 18 տարեկանում է հանդիպում իր սիրուն եւ եւ երկար ապրում է նրա հետ: Բայց ինձ մոտ այդպես չստացվեց։ Իմ դեպքում կար աղքատ ընտանիք, հայրիկի բացակայություն: Մայրս փորձում էր մեզ կերակրել։ Այս ամենն ազդել է տղամարդկանց հետ իմ հարաբերությունների վրա», - սկսել է պաշտպանվել Աննան։

Նրա խոսքով՝ լրագրողը, որը պատրաստել է այդ սյուժեն, դատապարտում է կնոջը երջանիկ դառնալու իր փորձի համար։ «Ես պետք է 21 տարի ապրեի՞ իմ ամուսնու հետ, ով խմում էր։ Ինչպես մայրս էր ասում․ «Դու ոչ մեկին պետք չես»: Կան կանայք, որոնք շարունակում են ապրել վատ տղամարդկանց հետ վատ բնակարանում, եւ կան կանայք՝ փրկվածները: Դա շատ տգեղ սյուժե է», - իրեն չի զսպել «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին։

View this post on Instagram

A post shared by ANNA SEDOKOVA (@annasedokova)

Գալկինը փորձել է հարթել իրավիճակն եւ ամեն ինչ կատակի վերածել։ Նույնիսկ ասել է, որ ամբողջ երկիրը մինչ օրս քննարկում է Ալլա Պուգաչովայի նախկին ամուսնությունները, բայց ինքը փորձում է չարձագանքել դրանց։ Իսկ հետո առաջարկել է դիտել Յանիս Տիմմայի՝ աստղի նոր ամուսնու մոր մեկնաբանությունը։

«Դուք ճի՞շտ եք համարում այս սյուժեից հետո ցույց տալ իմ Յանիսի մայրիկին։ Նա աշխարհի ամենապայծառ մարդն է։ Ես, թերևս, կգնամ։ Գիտեք, երբեք մի հանձնվեք, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ինչ-որ բան հանդուրժեք», - ասել է Աննան եւ ստուդիայից դուրս է եկել ծափահարությունների ներքո։

Ի դեպ, Յանիսի մայրը հայտնել է, որ որդին հարսնացուին ներկայացրել է միայն նշանադրությունից հետո։ «Ֆիզիկապես մենք դեռ չենք տեսել, քանի որ կարանտին է։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։ Խոստացել է կերակրել ինձ», - կատակել է Սեդոկովայի սկեսուրը։

Ի դեպ, նախորդ տարի Աննան ամուսնացել է բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ։ Յանիսը հանուն երգչուհու հեռացել է առաջին կնոջից ու երեխայից։ Երգչուհին շատ երջանիկ է նոր հարաբերություններում եւ ասում է, որ միշտ փնտրել է նման տղամարդու:

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE