«Արքայախնձորի կոստյումով քայլում էի միջանցքում եւ մտածում, որ կմահանամ». Իոսիֆ Պրիգոժինը՝ «Маска» շոուին իր մասնակցության մասին

14:07   2 մարտի, 2021

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը բառացիորեն շոկի է ենթարկել կնոջը՝ Վալերիային եւ «НТВ»-ով հեռարձակվող «Маска» շոուի հանդիատեսին։ Հայտնի պրոդյուսերը, որը կարճ ժամանակ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը, շոուի մասնակից է դարձել Արքայախնձորի դիմակով, իսկ նրա ճանաչված կինը ժյուրիի կազմում էր։

Երգչուհին զարմացած էր եւ պարզապես չէր կարողանում հավատալ սեփական աչքերին։ Պրիգոժինը նշել է, որ «Ես սիրում եմ քեզ» երգը նվիրել է հենց նրան։ Պրոդյուսերը գոհ էր ժյուրիի եւ հանդիսատեսի վրա գործած տպավորության արդյունքից։ Ընդ որում, նա խոստովանել է, որ իր համար, իսկապես, բարդ էր. նա կարող էր երգն ավելի լավ կատարել, սակայն հիվանդությունից հետո դեռ չի մշակել թոքերը։

«Ենթադրել, որ ամուսինս կհայտնվի Արքայախնձորի դիմակով, երբեք չէի կարողանա գոնե մի պարզ պատճառով. դա բացառված էր՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Մենք նոր ենք ժամանել Դուբայից, իսկ մեկ օր անց նկարահանումն էր։ Իոսիֆն այնքան թույլ էր ծանրագույն ընթացքով կորոնավիրուսային հիվանդությունից հետո, որ ինքնուրույն չէր կարող երկրորդ հարկ բարձրանալ։ Նա գրեթե դուրս չէր գալիս, բացառությամբ ֆիզիոթերապիայի պրոցեդոհյրաներից»,- ասել է Վալերիան։

«Маска» շոուի նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 14-ին։ Սիրահարների տոնին բեմ են դուրս եկել 14 մասնակիցները՝ Բանան, Սպիտակ արծիվը, Միաեղջյուրը, Նապաստակը, Օձը, Կոկորդիլոսը, Լաման, Ռնգեղջյուրը, Պինգվինը, Վարդագույն հովազը, Արեւը, Սեւ հովազը եւ Արքայախնձոը, Նեվալյաշկան։

Լուսանկաները՝ Instagram



© NEWS.am STYLE