Ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենը հայտնել է հաջորդ ցուցադրության օրը. այն տեղի կունենա մարտի 26-ին։ All or Nothing at All («Ամեն ինչ կամ ոչինչ») անվանումով շոուին կմասնակցի ամերիկացի երգչուհի, ապրանքանիշի ընկեր Ժանել Մոնեն։ Նա արդեն իսկ ելույթ է ունեցել Ralph Lauren-ի ցուցադրությանը՝ 2019թ․-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակ Ուոլ-սթրիթի պարահանդեսային դահլիճը վերածել էին ար-դեկո ոճով գիշերային ակումբի։ Դատելով գարուն 2021 ցուցադրության թիզերից՝ Ralph Lauren-ը կրկին ծրագրում է 1920-ականների ոճով երեկույթ կազմակերպել։
Մարտի 26-ին կայանալիք ցուցադրությանը Ռալֆ Լորենը կներկայացնի ոչ միայն կանանց համար նախատեսված, այլեւ տղամարդկանց համար Purple Label հավաքածուն։
Ավելի վաղ նորաձեւության տունը հրաժարվել է մասնակցել նյույորքյան նորաձեւության շաբաթին (այն անց է կացվել փետրվարին)։