Դալիթան նշեց ծննդյան 14-ամյակը (ֆոտոռեպորտաժ)

20:42   20 սեպտեմբերի, 2013

2011 թվականին «Welcome to Armenia» երգով Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացրած փոքրիկ երգչուհի Դալիթան դարձավ 14 տարեկան: 

Չնայած Դալիթայի ծննդյան օրը երեկ էր՝ սեպտեմբերի 19-ին, նա դեռեւս շարունակում է տոնել: 

«Առաջինն ինձ շնորհավորեցին ընտանիքիս անդամները: Իսկ հետո այնքան նամակներ, հաղորդագրություններ եւ ջերմ խոսքեր ստացա, որ չեմ պատկերացնում, թե հաջորդ տարի ինչ է կատարվելու, երբ դառնամ 15 տարեկան»,- ասում է Դալիթան:

«Երեկ տարեդարձը նշեցի քոլեջում՝ համակուրսեցիներիս հետ: Նրանք ինձ մեծ խաղալիք նվիրեցին, փուչիկներով զարդարել էին դասարանը: Այնքան էի հուզվել, շատ լավ անցավ: Իսկ այսօր արդեն կնշեմ երգարվեստի ոլորտի իմ ընկերների հետ եւ բարեկամների»,- պատմեց Դալիթան:

Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ այսօրվա տարեդարձից:

Լուսանկարները՝ Շուշանիկ Հակոբյան



© NEWS.am STYLE