Ինսայդերը նոր մանրամասներ է հայտնել Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքս Ռոդրիգեսի բաժանման մասին. «Երգչուհին է պնդել»

11:23   22 ապրիլի, 2021

Քիմ Քարդաշյանի եւ Քանյեն Ուեսթի ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքս Ռոդրիգեսի բաժանման լուրը շոու-բիզնեսի աշխարհում ամենաաղմկոտը դարձավ։ Թեեւ նրանք չեն լռել եւ հրապարակային հայտարարություն են արել՝ նշելով, որ շարունակելու են ընկերներ մնալ, երկրպագուներին շարունակում է հուզել, թե ինչն է զույգի հարաբերությունների փլուզման պատճառ դարձել։

«Ջենիֆերն է պնդել։ Չափազանց շատ չլուծված խնդիրներ կային»,- հայտարարել է ինսայդերը՝ նշելով նաեւ, որ Լոպեսը «չէր կարող վստահել» Ալեքսին։

Дженнифер Лопес и Алекс Родригес

Աղբյուրը անուղղակիորեն մեկնաբանել է Ալեքս Ռոդրիգեսի դավաճանությունների մասին լուրերը։ «Նշանակություն չունի՝ դավաճանություն եղել է, թե ոչ։ Նա չի հանդուրժի իրենց միջեւ ճախրող վախի զգացումը, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է աղբյուրը։

Алекс Родригес и Дженнифер Лопес

Նա հաստատել է, որ բաժանումն, ըստ ամենայնի, շատ ցավոտ չի եղել եւ նախկին սիրահարներն, իսկապես, պատրաստ են լավ հարաբերություններ պահպանել։

 



© NEWS.am STYLE