Հայ երաժիշտը հարգանքի տուրք է մատուցել Ջեյմս Բոնդին (տեսանյութ)

16:18   6 նոյեմբերի, 2012

Ջեյմս Բոնդի 50-ամյակի եւ «Սքայֆոլի» պատվին Նազո Բրավո երաժիշտն իր հարգանքի տուրքն է մատուցել «Джеймс Бонд» յուրօրինակ ստեղծագործությամբ ու տեսահոլովակով։ Այս մասին հաղորդում է Yahoo! - ը։

Ծնված լինելով գաղթականների ընտանիքում՝ հենց Հոլիվուդի սրտում, Նազո Բրավոն սովորել է գնահատել կրթությունն ու իր հայկական ժառանգությունը։ Թեւ ընտանիքը նրան չի դրդել փառքի հետեւից ընկնելու, այնուամենայնիվ, երիտասարդ Նազոն ընկել է այնպիսի ռեպերների ազդեցության տակ, ինչպիսիք են Թուփակ Շաքուրն ու «Big Pun»-ը։ Հիփ-հոփի մշակույթն ու դրա՝ հասարակության վրա ունեցած ազդեցության գիտակցումը դարձել են հայազգի ամերիկացի Նազոյի էությունը։ Ոգեշնչվելով իր ժամանակակից Սերժ Թանկյանից, Նազոն ստեղծել է սեփական լեյբլը՝ Mighty Hye Records- ը։ Դրանով նա նպատակ է ունեցել ուշադրություն գրավել հաճախ անտեսվող այդ մեծ արվեստի նկատմամբ։ Տաղանդավոր արտիստը՝ Նազոն, նաեւ դերասան է. նա մասնակցել է տարբեր հեռուստա- եւ կինոնախագծերում։  

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am STYLE - ը, երեկ, նոյեմբերի 5-ին, Երեւանում տեղի ունեցավ «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմի պրեմիերան։

Հիշեցնենք, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել։ Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter - ը, վարձույթի առաջին 10 օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է ավելի քան 287 մլն դոլար։ Ֆիլմը սահմանել է 2012 թվականի մեկնարկային ռեկորդը Գերմանիայում՝ առաջին շաբաթ-կիրակի հավաքելով 23.9 մլն դոլար, Շվեյցարիայում ազգային վարձույթի պատմության մեջ ամենալավ մեկնարկի ռեկորդը՝ հավաքելով 5,3 մլն դոլար։



© NEWS.am STYLE