Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը զարդարել է «Vogue» ամսագրի բրազիլական տարբերակի մարտի համարի շապիկը։ Նրա լուսանկարները հրապարակվել են պարբերականի կայքում։
Լուսանկարիչները Լուիջի Մուրենուն եւ Յանգո Հենզին էին՝ Luigi and Iango դուետը։ 55-ամյա Քրոուֆորդը ներկայացել է մի քանի կերպարում։ Նա կրել է իտալական Versace ապրանքանիշի ներքնազգեստը, բարձրակրունկներ ու մուգ գույնի քող։ Մյուս կադրերում մոդելը պատկերված է նույն ապրանքանիշի սեւ բոդիով, կաշվե կորսետով ու տաբատով։
Շապիկի համար ընտրվել է Քրոուֆորդի սեւ-սպիտակ դիմանկարը, որում նա պիջակ է կրում եւ խոշոր վզնոց։
View this post on Instagram
«Սինդի Քրոուֆորդը նոստալգիա չէ։ Նա աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է, նա պայթող ռումբի ազդեցություն է գործել։ Տարիների հետ նա առավել հիասքանչ է դառնում»,- ֆոտոշարքը մեկնաբանել է բրազիլական «Vogue»-ի՝ նորաձեւության գծով տնօրեն Պեդրո Սալեսը։