Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախընտրել է առօրյա դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Գեղեցիկ եք ու հմայիչ»,- մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։
Ավելի վաղ ծննդյան օրվա առիթով դերասանուհուն շնորհավորել է ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը։ «Ես քեզ սիրեցի ու դա պատահական չէր: Դու ես իմ մուսայի ու Լույսի աղբյուրը: Երջանիկ եմ, որ ՀԱՅ ես, որ լավ դուստր ես, լավ մայր ես, լավ քույր ես ու լավ կին ես: Դու եւս մի առիթ ես, Աստծուն շնորհակալ լինելուս: Շնորհակալ եմ, որ կաս ու կաս հենց էսպիսին: Բարձր սիրո ու ճշմարտության օրհնությունը քեզ իմ ՏՈւՆ: Շնորհավոր ծնունդդ իմ ամենահարազատ հոգի», - գրել է նա։