Valentino-ն դեկորատիվ կոսմետիկա է թողարկել․ առաջին գովազդային արշավում նկարահանվել է Բենեդետա Պիչոլին՝ ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի դուստրը

19:47   1 հունիսի, 2021

Valentino-ն թողարկել է դեկորատիվ կոսմետիկայի առաջին հավաքածուն։ Դրանում ներառված են տոնային հիմքեր (մոտ 40 նրբերանգ), տարբեր գույների 50 շրթներկեր, կարմրաներկ, ստվերաներկ, մատիտ աչքերի համար: Բացի կոսմետիկայի հիմնական հավաքածուից՝ Valentino-ն ծրագրում է նաեւ սահմանափակ հավաքածուներ թողարկել, որոնք նվիրված են իրենց ցուցադրություններին։

Գովազդային արշավի հեղինակը Valentino-ի ստեղծագործական տնօրեն Պիերպաոլո Պիչոլին է։ Դրանում նկարահանվել են մոդելներ Ջիլ Քորթլեւը, Դեւոն Ռոսը, Մալիկա Լուբեկը, Հարի Բրաուզը եւ Բենեդետա Պիչոլին՝ Պիերպաոլո Պիչոլիի դուստրը։

View this post on Instagram

A post shared by Valentino (@maisonvalentino)

Կոսմետիկ միջոցներն արդեն իսկ հասանելի են ապրանքանիշի կայքում։ Valentino հավաքածուի շրթներկերի արժեքը կազմում է 26-40 ֆունտ, տոնային քսուքսները՝ 46, իսկ մատիտները՝ 36։



© NEWS.am STYLE