Քարդաշյաններից գլխավորը․ Քրիս Քարդաշյանի ամենատպավորիչ զգեստները

13:04   11 հուլիսի, 2021

Քարդաշյան-Ջեներ ընտանիքում նորաձեւության հանդեպ սերն ակնհայտորեն ժառանգաբար է փոխանցվում։ Մենք բոլորս հաճույքով ենք նայում Քիմի, Քենդալի, Քայլիի, Քրիսի, Քլոեի եւ Քորթնիի կերպարներին, սակայն նրանցից ոչ ոք այնքան անթերի չի հագնվում, որքան դա անում է ընտանիքի մայրը՝ Քրիսը: Նա կառուցել է բիզնես կայսրություն, մեծացրել վեց երեխաների եւ, միեւնույն ժամանակ, արժանիորեն համարվում է Ամերիկայի ամենաոճային գործարարուհիներից մեկը:

Իհարկե, բիզնեսով զբաղվող մարդու համար շատ կարեւոր է հագուստի ընտրությունը։  Ավագ Ջեները հաճույք է ստանում աշխատանքից դուրս նորաձեւության մեջ փորձարկումներ անելով եւ, հաջողությամբ համոզում է մեզ, որ վերջին միտումները կարելի է կրել ցանկացած տարիքում: Ահա ապացույցներ, որ Ջեների նորաձեւ համադրությունները միշտ հաջող են ստացվում։

Իդեալական բլեյզերներ

Фото №2 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Фото №3 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Եթե Քրիս Ջեներին խնդրեին ընտրել մի բան, որը նա կկրեր ամբողջ կյանքում, դա հաստատ կլիներ իդեալական բլեյզերը։ Այս իրը դարձել է նրա ոճի ֆիրմային նշանը, եւ բացի այդ, դա այն զգեստապահարանի ունիվերսալ իր է, որը երբեք դուրս չի գա նորաձեւությունից:

Դասական տաբատ

Фото №4 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Фото №5 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Գործնական հանդիպումների համար Քրիսը նախընտրում է դասական տաբատ՝ առավել հաճախ ներքեւի հատվածը նեղ եւ սեւ գույնի։ Այս մոդելի տաբատը հաստատ վերաբերում է բազայի զգեստապահարանին, որի շուրջ դուք կարող եք կառուցել ցանկացած առիթի աութֆիթ․ բիզնես նախաճաշ, նկարահանումներ, Նորձեւության շաբատ եւ այլն։

Ուղիղ ձեւվածքի զգեստ

Фото №6 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Фото №7 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Չնայած մենք ավագ Ջեների ոճը ասոցացնում ենք տաբատների եւ բլեյզերների հետ, Քրիսը սիրում է զգեստներ եւ տարբեր առիթների ժամանակ հաճույքով կրում է դրանք: Ամենից հաճախ աստղը նախընտրում է ուղիղ կտրվածք եւ լակոնիկ դիզայն։

Միատոն

Фото №12 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Фото №13 - Главная из Кардашьян: самые впечатляющие наряды Крис Дженнер

Քրիսի կյանքը բառացիորեն գրի է առնված րոպեներով, եւ միշտ տարբեր տեսք ունենալը, եւ միեւնույն ժամանակ նորաձեւ լինելը, դա ինչ-որ գերխնդիր է: Սակայն դա նույնպես նրան հաջողվում է։ Ո՞րն է գաղտնիքը։ Կարեւորը շահավետ գունապնակ ընտրելն է։ Քրիս Ջեները գերադասում է ունիվերսալ եւ անժամանակ երանգներ՝ սպիտակ, կաթնային եւ սեւ, որոնց հետ ամենատարբեր իրավիճակներում կարելի է առավելագույն քանակությամբ աուտֆիտեր ստեղծել: Մեկ այլ հաջողված հնարք․ համադրել տաբեր տեքստուրաներ։  Օրինակ՝ նույն երանգի կաշին, թավիշն բամբակը։

 

Աղբյուրը՝ Marieclaire.ru

Լուսնակարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE