Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը նորածիններին անվանել են Հարրի եւ Ելիզավետա

10:01   7 հոկտեմբերի, 2013

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը երկվորյակներ են ունեցել, իսկ այսօր հայտնի են դարձել նորածինների անունները. փոքրիկներին անվանել են Հարրի և Ելիզավետա։

Անունները հայտնել է ինքը նորաթուխ հայրը` 37-ամյա Գալկինը, երբ պատասխանել է երկրպագուներից մեկի շնորհավորանքին Twitter-ում։

Աստղային զույգի կրկնակի ուրախության մասին առաջին իսկ օրերից տեղյակ էին միայն Պուգաչյովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկեր Ալինա Ռեդելը եւ Մաքսիմի եղբայր Դմիտրին: Մնացածները միայն տոնական ընթրիքին հրավիրվելուց հետո են իմացել:

Երեխաներին կրել է փոխնակ մայրը: Այս հարցում զույգը հետեւել է Ալլայի նախկին ամուսնու` Ֆիլիպ Կիրկորովի օրինակին, որն արդեն փոխնակ մոր շնորհիվ հասցրել է հայր դառնալ: Հիշեցնենք, 64-ամյա Ալլա Պուգաչյովան եւ 37-ամյա Մաքսիմ Գալկինը միասին են ավելի քան 12 տարի:



© NEWS.am STYLE