Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմը՝ «Կինոշոկ» փառատոնում

17:01   10 սեպտեմբերի, 2021

Ռեժիսոր Էվելինա Բարսեղյակի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Կինոշոկ» ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների կինոփառատոնի հիմնական մրցույթում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որի ֆինանսական աջակցությամբ էլ նկարահանվել է ֆիլմը։

«Կինոշոկ» 30-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը՝ Անապայում: Հազարավոր հայտերից մրցույթի համար ընդհանուր առմամբ ընտրվել է 30 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Վլադիմիր Կոտը:

Ֆիլմում նկարահանվել են Լեւոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն, Ջուլիետա Ստեփանյանը: Արտադրողը «AcademyFilms» ընկերությունն է, սցենարի հեղինակը՝ Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը։

 



© NEWS.am STYLE