«Դրախտի դարպասը». արցախյան պատերազմի մասին ֆիլմը մրցանակների է արժանացել միջազգային փառատոնում

10:11   29 հոկտեմբերի, 2021

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դապրասը» ֆիլմը, որի իրադարձությունները զարգանում են Արցախում 2016թ․-ին, Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում չորս մրցանակի է արժանացել։

Փառատոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ժապավենը մրցանակների է արժանացել «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» եւ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգերում։ Փառատոնն այս տարի անց է կացվել հոկտեմբերի 15-24-ը։

«Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնում է Արցախյան պատերազմն ու դրա շուրջ համախմբված հերոսների կյանքը, գլխավոր հերոսի մեծագույն սխալն ու այն ուղղելու մեծ ցանկությունը: Իրադարձությունները զարգանում են 2016թ-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու ցանկությամբ։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։

 



© NEWS.am STYLE