«Կարծես չէին էլ գնացել». հրապարակվել է առաջին կադրը «Հարի Փոթերի» հատուկ թողարկումից

16:23   9 դեկտեմբերի, 2021

«HBO Max»-ը Twitter-ի պաշտոնական էջում հրապարակել է «Հարի Փոթերի» հատուկ թողարկման առաջին կադրը, որը նվիրված է առաջին ֆիլմի 20-ամյակին։ Լուսանկարում երեք գլխավոր հերոսները՝ Հարի Փոթերը (Դենիել Ռեդքլիֆ), Հերմիոնա Գրեյնջերը (Էմմա Ուոթսոն), Ռոն Ուիզլին (Ռուպերտ Գրինտը) Գրիֆինդորի հյուրասենակում նստած են դեմ դիմաց։

«Կարծես ոչ մի տեղ չէին էլ գնացել»,- լուսանկարն այսպես է մակագրել HBO-ն։ Հատուկ էպիզոդի պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 1-ին։

fgisgixwqaqvbvo-640x360.jpg (28 KB)

Ավելի վաղ հրապարակվել է «Հարի Փոթերի» հատուկ էպիզոդի առաջին թիզերը, որը ստացել է «Վերադարձ Հոգվարթս» անվանումը եւ նվիրված է ֆիլմաշարի առաջին մասի՝ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» ֆիլմի թողարկման 20-ամյակին։

 



© NEWS.am STYLE