Հայուհի Մարի Հարությունյանը գրավում է Գերմանիան

15:23   9 նոյեմբերի, 2012

Հայկական արմատներով տաղանդավոր աղջիկը Նյուրնբերգից բոլորին բառացիորեն տապալել է The Voice Of Germany մրցույթում։ 19-ամյա կենսուրախ Մարի Հարությունյանն Էմիլի Սանդեի Heaven երգով կարողացավ գրավել ժյուրիի բոլոր 4 անդամների սրտերը։ Մարին ընտրեց հայտնի գերմանացի երաժիշտ Հավիեր Նայդոյին, ում խմբում արդեն եւս մեկ մեր համերկրացի կա՝ Իվետա Մուկուչյանը։

Ինչպես նախկինում հաղորդել էր NEWS.am STYLE - ը, 25 ամյա Իվետան կարողացել է տպավորել «Գերմանիայի ձայն» մրցույթի ժյուրիի անդամներին։ Հավիեր Նայդոն կարծում է, որ աղջիկը շատ լավ ձայն ունի։ Նրա խոսքով, ի դեմս Իվետայի միավորվել են երկու մրցույթ. Գեմանիայի ձայնը եւ Գերմանիայի հաջորդ թոփ-մոդելը (Germany's Voice, Germanys next Topmodel)։



© NEWS.am STYLE