Ջասթին Բիբերը գիշերային հաստատության 30 աղջիկներից ընտրել է նրան, ով նման է եղել Սելենա Գոմեսին

16:01   9 նոյեմբերի, 2013

Կանադացի փոփ աստղ Ջասթին Բիբերը շարունակում է իր համաշխարհային համերգային շրջագայությունը: Բրազիլիայից երգիչը մեկնել է Արգենտինա: Սակայն 19-ամյա կանադացուն սկանդալային պատմություններն ուղեկցում են գրեթե ամեն օր. երկրպագուները հարձակվում են Բիբերի վրա, ոստիկանությունը նրան ձերբակալում է գրաֆիտիի համար, հասարակաց տնից մարմնավաճառների հետ հյուրանոց է գնում: Սեւ PR-ն իր գործն անում է:

Ըստ Daily Mail-ի, Բիբերը Ռիոյի գիշերային ակումբներից մեկում հանդիպել է Ֆերնանդա Պաես անունով 19-ամյա մի աղջկա, ով նրան հիշեցրել է նախկին ընկերուհուն` երգչուհի Սելենա Գոմեսին:

Սելենա Գոմես

Ջասթինը չի կարողացել աչք կտրել Ֆերնանդայից:

Բիբերն այդ երեկո հավաքել է 30 աղջկա եւ գնացել հյուրանոց, սակայն պարզվել է, որ աղջիկների հետ Բիբերի ընկերներն են զվարճացել: Ջասթինը դուրս է եկել միայն Ֆերնանդայի հետ՝ նախապես ծածկվելով սավանով:

 

Ականատեսները պատմում են, որ զույգն ամբողջ գիշեր պարզապես խոսել է: Բիբերը, ով արդեն սկանդալի կենտրոնում էր հայտնվել բրազիլական գեղեցկուհի Տատի Նավեսի տեսանյութից հետո, զարմացել է Ֆերնանդայի անգլերենի իմացությամբ եւ նրա ինտելեկտով, թեեւ ինչպե՞ս կարող է մարդը գնահատել ինտելեկտը, եթե չունի այդ: Աղջիկը Բիբերի հետ անցկացրած գիշերվա մասին ոչինչ չի պատմում:



© NEWS.am STYLE