Քիմ Քարդաշյանը բարեգործական նպատակներով վաճառել է իր ներքնազգեստը

17:42   12 նոյեմբերի, 2013

Քիմ Քարդաշյանը որոշել է բարեգործական նպատակներով վաճառքի հանել իր ներքնազգեստը: NY Daily News-ի փոխանցմամբ, Քարդաշյան ընտանիքը ավտոտնակային վաճառք է կազմակերպել՝ հերթական անգամ գովազդելով իրեն:

 

Տիկնայք բարեգործական նպատակներով վաճառքի են հանել ներքնազգեստ, հագուստ, տնային պարագաներ, բակի ձեւավորման առարկաներ:

 

Քիմին հաջողվել է 12 հազար դոլարի ապրանք վաճառել:

 

Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական հիմնադրամների. մեկը՝ մանկական, երկրորդը՝ զինծառայողների ընտանիքներին աջակցության հիմնադրամին:

 

Քիմ Քարդաշյանը միշտ եւ ամեն ինչ հասցնում է անել: Օրեր առաջ պապարացիները նրան լուսանկար էին դստեր հետ պատշգամբում կանգնած, հետո նա ապագա ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ ուղեւորվել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան տոնին: Այդ ընթացքում հասցրել է նաեւ նկարահանվել հագուստի սեփական շարքի գովազդի համար:



© NEWS.am STYLE