Ես, Ես, Ես եւ իմ հեռախոսը. ամենածիծաղելի եւ տարօրինակ լուսանկարներն ամբողջ աշխարհից

21:26   15 նոյեմբերի, 2013

Սոցիալական ցանցերի բուռն տարիներին, հատկապես Instagram-ի հայտնվելու հետ, համացանցի օգտատերերի բառապաշարում նոր արտահայտություն է ավելացել` Selfie, որը Selfish բառի (ինքնավստահ, եսասեր) փաղաքշական տարբերակն է:

Selfie-ն այն մարդու լուսանկարն է, ով սոցիալական ցանցերի իր էջերում կամ բլոգում սեփական արտադրության «գլուխգործոց» է տեղադրում:

Selfie լուսանկարները հաճախ ծնվում են անկողնում, մարզասրահում, դիմահարդարման սեղանի վրա դրված հայելու առջեւ կամ անկանխատեսելի այլ վայրերում: Լուսանկարը պատրաստ լինելուն պես հեղինակը շտապում է այն ցույց տալ ընկերներին:

Առաջարկում ենք հիանալ ամենածիծաղելի եւ տարօրինակ Selfie նկարներով եւ եզրակացություններ անել, որը պետք է հանգեցնի սոցիալական ցանցերում այսպիսի լուսանկարների թվի կտրուկ նվազմանը:

 

 



© NEWS.am STYLE