Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Քրիստինան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է դեղին բլուզի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու սպորտային կոշիկ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով պայուսակով։ «Կասկադի աստիճանները միշտ նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ, ինչքան վերեւ ես բարձրանում, (կյանքում հոգեպես) այնքան տեսարանը ավելի սիրուն է դառնում»,- գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Քրիտսինան ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Նա մարզակոշիկ էր ընտրել։ Դերասանուհին արձակել էր մազերն ու հրապարակումը կարճ մակագրել․ «Ծննդյան տոն»։