«Մի կտոր արևից՝ մայր մտնող սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով

10:35   25 հունիսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Նազենի Հովհաննիսյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նազենին պատկերված է լողափին ու բիկինի է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ «Մի կտոր Արևից՝ մայր մտնող... Սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող...»,- մեկնաբանություններում գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Հունաստանում։

Նազենի Հովհաննիսյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Նազենին ատլասե սեւ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Միշտ նոր վայր կա բացահայտելու Հայաստան աշխարհում, նոր մարդու, նոր ժպիտ ու նոր Հույզ..․»,- հրապարակումը մակագրել էր Նազենին։ Լուսանկարն արվել էր Կարենիսում։



© NEWS.am STYLE