Սենսացիոն պրեմիերա. մերկ Քիմ Քարդաշյանը՝ Քանիե Ուեսթի նոր հոլովակում (վիդեո)

17:21   19 նոյեմբերի, 2013

Ուշադրությո՛ւն: Ամերիկյան ռեփեր Քանիե Ուեսթի Bound 2 երգի տեսահոլովակը՝ Քիմ Քարդաշյանի գլխավոր դերակատարմամբ, արդեն համացանցում է: Հոլովակը նկարահանվել է տաղավարում, Ամերիկայի բնապատկերների ֆոնին Քանիեն երթեւեկում է մոտոցիկլետով, որի վրա նստած է նաեւ մերկ Քիմը:  

Հոլովակը ներկայացվել է The Ellen DeGeneres Show հաղորդման ժամանակ: Հայտնի է, որ 36-ամյա Քանիեն Քիմի վրա կարողանում է ազդել գրեթե բոլոր հարցերում՝ սկսած մազերի գույնի ընտրությունից մինչեւ սպորտով զբաղվելը: Հնարավոր է, որ Քիմը դստեր ծննդից հետո այդքան արագ կարողացավ նիհարել Ուեսթի ջանքերի շնորհիվ, ով իր սիրելիին պատրաստում էր նոր հոլովակում նկարահանումներին: 33-ամյա Քիմը տեսանյութում փայլում է իր մարմնով:



© NEWS.am STYLE