Ալեն Դելոնը հարցազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ

15:19   22 սեպտեմբերի, 2022

Ֆրանսիացի դերասան եւ կինոռեժիսոր Ալեն Դելոնը հարցազրույց կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը եւ հավելում, որ այն կկայանա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 23-ին, TV5 Monde-ի եթերում։

Ավելի վաղ դերասանը աջակցություն էր հայտնել Ուկրաինային`երկրում անցկացվող ռուսական հատուկ գործողությունների շրջանակում:

Օրերս ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում դերասանը մասնակցել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյին նվիրված հաղորդմանը` մի քանի տող ընթերցելով հեղինակի բանաստեղծությունից։



© NEWS.am STYLE