Բրիտանական թագավորական ընտանիքի հարսանեկան տորթերը (ֆոտո)

18:49   19 հոկտեմբերի, 2022

Հարսանիքները բոլոր ժամանակներում էլ իրենց ուրույն դերն են ունեցել յուրաքանչյուր հասարակությունում՝ արքայական հարսանիքները առավել եւս: Դրանք միշտ ուշադրության կենտրոնում են եղել, կրկնօրինակվել են եւ երկար ժամանակ քննարկման թեմա դարձել: Գաղտնիք չէ նաեւ, որ մարդկանց միշտ հետաքրքրել է արարողակարգը, հարսի զգեստը, հյուրերը, մեքենաները եւ հարսանեկան տորթը:

Այսօր News.am STYLE կներկայացնի բրիտանական թագավորական ընտանիքում վերջին հարյուրամյակի ամենից հետաքրքիր հարսանեկան տորթերը:

Եղիսաբեթ II եւ արքայազն Ֆիլիպ Մաունթբեթեն (1947)

lilibeth.jpg (42 KB)

Այն ժամանակ արքայադուստր Եղիսաբեթի եւ Հունաստանի ու դանիայի արքայազն Ֆիլիպ Մաունթբեթենի հարսանեկան տորթը պատրաստել է Լոնդոնում հայտնի McVitie and Price ընկերությունը: 4 հարկանի տորթն ունեցել է 9 ոտնաչափ բարձրություն եւ կազմված է եղել 2000 կտորներից:

Տորթն ունեցել է մրգային միջուկ՝ մարնջի եւ կիտրոնի համադրությամբ: Քանի որ 2-րդ համաշխարհային պատերազմը դեռ նոր էր ավարտվել եւ որոշ մթերքներ դեռեւս բավարար չէին՝ հասարակության կարիքները հոգալու համար, շաքարավազը բերվել է Ավստրալիայից, ինչի համար էլ տորթը ստացել է «10 000 մղոն տորթը» մականունը:

Մեկ այլ տորթը զույգը նվեր է ստացել Լիոնի հայտնի հրուշակագործ Ֆ. Է. Ջեյքոբսի կողմից: Այն սպիտակ եւ կապույտ գույների համադրմամբ է եղել եւ կազմված է եղել 3 հարկից`վրան թագեր եւ EP տառերը:

ՄԲ Արքայադուստր Մարգարիտ եւ Էնթոնի Արմսթրոնգ-Ջոնս (1960)

margaret.JPG (86 KB)

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Մարգարիտի հարսանեկան տորթը յուրահատուկ է եղել՝ ֆրանսիական ճարտարապետական ոճի եւ գունային բազմազանության կիրառմամբ: Այն կազմված է եղել 3 հարկից եւ պատրաստվել է հայտնի J. Lyons and Company Ltd-ի կողմից:

Տորթի վրա պատկերված են եղել զույգի անվանատառերը, արքայադստեր զինանշանն ու անգլիական վարդ:

Չարլզ III եւ արքայադուստր Դիանա (1981)

charles.jpg (64 KB)

Արքայական հարսանիքին եղել է 27 տորթ, սակայն գլխավորը, որը պատրաստել է Թագավորական ծովային խոհարարական դպրոցի գլխավոր հացթուխ Դեյվիդ Էվերին, կազմված է եղել 5 հարկերից: Այն զարդարված է եղել զույգի անվանատառերով, ընտանեկան զինանշանով եւ ծաղիկներով:

Այն ազդեցություն է կրել գերմանական Սուրբ Ծննդյան բուրգերից:

Արքայազն Ուիլիամ եւ Քեյթ Միդլթոն (2011)

gettyimages-113269546-612x612.jpg (40 KB)

Տորթի ընտրության հարցում զույգը պահպանել է մրգայինին նախապատվություն տալու ընտանեկան ավանդույթը: Այն զարդարված է եղել ժապավեններով, ծաղիկներով եւ մարգարիտներով՝ տորթին տալով հին ժամանակների տեսք: Այն պատրաստել է հրուշակագործ Ֆիոնա Քեյրնսը:

 Եղել է նաեւ երկրորդ՝ փեսայի տորթ, որը պատրաստվել է Եղիսաբեթ II-ի հարսանեկան տորթի հեղինակեների կողմից:

Արքայազն Հարրի եւ Մեգան Մարքլ(2018)

gettyimages-960096678-612x612.jpg (44 KB)

Զույգի հարսանեկան տորթը պատրաստվել է լիմոնի համով խմորից եւ թագուհու նստավայր Սանդրինգհեմից քաղված «Էդելֆլաուր» տեսակի ծաղիկներից պատրաստված օշարակից: Տորթը զարդարվել է 150 սպիտակ թարմ ծաղիկներով՝ հիմնակաում պիոններ եւ վարդեր: Այն կազմված է եղել մի քանի տորթերից, որոնք դասավորվել են միմյանց կողք կողքի՝ ոսկեգույ եւ հայելապատ սկուտեղների վրա:

Տորթը պատրաստվել է պալատում՝ ծնունդով ԱՄՆ-ից բրիտանացի հայտնի հրուշակագործ Քլեյր Փթակի կողմից:

Արքայադուստր Եվգենիա եւ Ջեք Բրուքսբանք (2018)

gettyimages-1051962642-612x612.jpg (45 KB)

Զույգը նախապատվությունը տվել է մրգային միջուկով տորթին, որը կազմված է եղել 5 հարկերից: Այն զարդարված է եղել աշնանյին գույնի տերեըներով, քանի որ զույգի հարսանեկան արարողությունը կայացել է աշնանը, իսկ ներքեւի հարկը զարդանածշերով, որի վրա հարսի ու փեսայի անվանատառերն են եղել:

Ի տարբերություն այլ արքայական հարսանեկան տորթերի՝ այն ամանորյա տեսք է ունեցել եւ պատրաստվել է հրուշակագործ Սոֆի Քաբոթի կողմից:



© NEWS.am STYLE