Աշխարհի ամենագեղեցիկ եւ յուրօրինակ տոնածառները. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:32   3 դեկտեմբերի, 2013

Հենց տոնածառն էր, որ հնում խորհրդանշում էր մահվան հանդեպ տարած հաղթանակը, ինչպես նաեւ պահպանում էր տնային օջախը չար ուժերի ազդեցությունից: Ինչ վերաբերվում է ծառերը զարդարելու սովորույթին, այն հայտնվել է դեռեւս Հին Եգիպտոսում, արմավենիները զարդարելու սովորույթ է գոյություն ունեցել: Իսկ հրապարակներում տոնածառ դնելու սովորույթը, համաձայն վարկածներից մեկին, հայտնվել է 1521 թվականին Էլզասի Սելեստա քաղաքի բնակիչների շնորհիվ:

NEWS.am  STYLE-ը որոշել է այսօր ուրախություն պատճառել իր ընթերցողներին եւ ընտրել է աշխարհի տարբեր ծայրերում վերջին տարիներին տեղադրված ամենագեղեցիկ եւ արտասովոր տոնածառների իր տարբերակները:

Այ այսպիսի հրաշք տոնածառ էր վերջերս  հայտնվել Նյու Յորքում՝ Ռոքֆելերի կենտրոնի առջեւ՝ ուղիղ չմշկասահքի սիրահարների քթի տակ:Մի չափազանց յուրօրինակ 85-մետրանոց լողացող ամանորյա ծառ էին տեղադրել Բրազիլիայում՝ Լագոս Րոդրիգո Դե Ֆրեյտասում:

 

Ֆրանսիացիները, ինչպես միշտ, ստեղծագործ մոտեցում են դրսեւորել՝հանրահայտ փարիզյան Լաֆայեթ սրահում տեղադրելով ռոք-ն-ռոլից ծնունդ առած այս հիասքանչ տոնածառը:

Մեկ տարի անց՝ նույն սրահում հայտնվել է հաջորդ՝ աննկարագրելի նրբաճաշակ այս  տոնածառը, այս անգամ հանրահայտ Swarovski ապրանքանիշի կողմից, որ տեղադրվել էր սրահի արթ-նուվո ոճով կառուցված հիանալի գմբեթի 100-ամյակի առթիվ:

Այսպիսի կախարդական հեքիաթից հայտնված հսկայական խաղալիքներով տանածառ է աշխարհին ի հայտ եկել Դոմինիկյան հանրապետության Սանտո Դոմինգո քաղաքում:

Ոչ այնքան հեռու 2011 թվականին Վենետիկում տեղադրվել է մուրենո ապակուց աննկարագրելի գեղեցիկ, վառ ու շքեղ այս տոնածառը:

Այս տոնածառի քաշը կազմեց երեք տոննա, իսկ բարձրությունը՝ 8.5 մետր:Հիրավի խելահեղ ստեղծագործ մոտեցում են դրսեւորել Բեյրութում տեղադրված տոնածառի հեղինակները:

Մի ամբողջ հեքիաթային տոնածառների անսամբլ է տեղադրվել  Մոնակոյի Մոնթե Կարլո կազինոյի առւեւ: Թվում է, թե եւ մեկ վայրկյան՝ եւ կհայտնվի Ձմեռ Պապը իր եղջերումերով սահնակով:

 

2011 թվականին, Աբու Դաբի քաղաքի Emirates Palace հյուրանոցի միջանցքում տեղադրվել է աշխարհի ամենաթ13 մետր:

Բանն այն է, որ խաղալիքների փոխարեն այն զարդարված էր ոսկով, ադամանդներով, զմրուխտներով եւ աղջիկների մյուս լավագույն ընկերներով: Այդ ամանորյա խորհրդանիշի արժեքը կազմել է 11 միլիոն դոլար:



© NEWS.am STYLE