Պրոդյուսեր Յուրի Ակսյուտան անվանել է շոումեն եւ հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւի՝ Առաջին ալիքի «Ձայն» նախագծից հեռանալու պատճառը։
Նա բացատրել է, որ արտիստի բացակայությունը պայմանավորված է նրա երկարատեւ արձակուրդով։
«Պարզապես հիմա մենք նրան կարճ ստեղծագործական ընդմիջում ենք տվել»,- Ակսյուտային մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նման ընդմիջումն անվանել է «ստեղծագործական հանգիստ»։ Նախագիծը դարձավ 10 տարեկան, ուստի Նագիեւին ընդմիջման հնարավորություն տրվեց, Ակսյուտայի խոսքերն է մեջբերում Հանրային լրատվական ծառայությունը։