Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը ասպետի կոչում է ստացել

20:37   2 հունվարի, 2023

Queen խմբի կիթառահար եւ համահիմնադիր Բրայան Մեյն արժանացել է բրիտանական ասպետի բակալավրի կոչման։ Պարգեւատրվածների ցուցակը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

Մեյի ձեռքբերումներից, որոնք թվարկված են փաստաթղթում, նշված են ձեռքբերումները երաժշտության ոլորտում, ինչպես նաեւ աստղաֆիզիկոսի աշխատանքն ու վայրի կենդանիների պաշտպանությանն ուղղված գործունեությունը։

Նա 2008 թվականին վերականգնել է Լոնդոնի ստերեոսկոպիկ ընկերությունը, իսկ 2015 թվականին հիմք է դրել Աստերոիդների օրվան՝ Երկիրը աստերոիդների հարվածներից պաշտպանելու համար։ Նշվում է նաեւ, որ 2009 թվականին կիթառահարը հիմնել է Save-Me Trust-ը։

Մեյը Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր մրցանակը։ Նա այն «մի տեսակ մարտահրավեր» է անվանել՝ շեշտելով. «Կարծում եմ՝ ես այդպես եմ տեսնում՝ բարիք արա աշխարհում եւ ավելի լավը, քան նախկինում էիր անում»։



© NEWS.am STYLE